Գիտնականները պարզել են, որ յուղոտ սնունդը բացասական խնդիրներ է առաջացնում մարսողական համակարգի միկրոֆլորայում, ինչի հետևանքով օրգանիզմը սկսում է ճնշում գործադրել հոգեկան աշխարհի վրա: Հոդվածը հրապարակվել է գիտական Biological Psychiatry ամսագրում: Հետազոտությունն անցկացվել է մկների երկու խմբի վրա: Առաջին խումբը ստացել է նորմալ, առողջ սնունդ, մյուսը՝ ճարպերի բարձր պարունակությամբ սնունդ: Դրանից հետո գիտնականները վերցրել են միկրոֆլորայի նմուշներ: Գիտնականներին հաջողվել է ճարպոտ սննդակարգով խմբի մկների մոտ գրանցել է որոշակի փոփոխություններ: Նրանց մոտ սկսվել են ագրեսիայի նոպաներ, վարքի խախտում է նկատվել, վատացել է հիշողությունը ու մեծացել անհանգստության զգացումը:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1583886.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



