Կանադայի խորհրդարանում ներկայացվելու է ապրիլը ցեղասպանությունների հիշատակման ամիս հռչակելու բանաձևըPanorama.am-ը գրում է.

Մարտ 26-ին Կանադայի խորհրդարանի անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Բրեդ Բաթը հրապարակել է 587-րդ բանաձևը, որը ներկայացնելու է Կանադայի խորհրդարանի առաջիկա նիստին: Բանաձևով կոչ է արվում Կանադայի տարածքում ապրիլը հռչակել ցեղասպանությունների հիշատակման ամիս: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:

Բանաձևում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը պետք է վերահաստատի. 
«-Հոլոքոստի հիշատակման օրվա հռչակագիրը (C-24), որն ընդունվել է 2003 թվականի նոյեմբերի 7-ին:
-Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (M-380), որն ընդունվել է 2004 թվականի ապրլի 21-ին:
-Ռուանդայի ցեղասպանության բանաձևը, որն ընդունվել է 2008 թվականի ապրլի 7-ին:
-Ուկրաինայի Սովասպանության (Հոլոդոմոր) հիշատակման հռչակագիրը (C-459), որն ընդունվել է 2008 թվականի մայիսի 29-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել