Lurer.com-ը գրում է.

Թաիլանդի կենտրոնական մասում 50 մարդ վիրավորվել է երկու գնացքների բախման հետևանքով, հաղորդում է The Straits Times պարբերականը:

Այուտհայա նահանգում ճեպընթացը բախվել է կայարանում կանգնած շարժակազմին:

«52 վիրավորից վեցը գտնվում է հիվանդանոցում, երկուսի վիճակը ծանր է գնահատվում»,- մեջբերում է պարբերականը պաշտոնյաներից մեկի խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել