Հովհաննես Ազոյանի ՖԲ ասուլիսը նայեցի... Գիտեք, մի բան շատ դուրս եկավ. եթե մի բան չգիտեր, ասում էր՝ չգիտեմ կամ չեմ պատկերացնում... Շատ հասուն մոտեցում ա, երբ չես փորձում ինչ-որ աբստրակտ, պոպուլիստական բաներ ասել կամ թաքցնել քո չիմացությունը՝ խառը բաներ խոսելով կամ թեման փոխելով: Իմ անձնական կարծիքը պետք է ասեմ, որ, բնականաբար, չեմ համարում Հովոյին ինչ-որ սուպեր մտավորական, կարծում եմ՝ ինքն էլ իրեն չի համարում այդպիսին, և բնական է, որ շատ բաներ չգիտի, չի հասկանում, չի կարող լուծումներ տալ կամ կոմպետենտ կարծիք արտահայտել... Բայց գովելի է, երբ մարդը գիտակցում է իր չիմացությունն ու ասում, որ չգիտի: Շատ ավելի լավ է, քան երբ հիմար-հիմար բաներ են խոսում՝ առանց հասկանալու քննարկման բուն առարկան ու դրա էությունը: Մի խոսքով, այսօրվա ասուլիսում ես տեսա հասուն Հովո, ադեկվատ Հովո, անկեղծ Հովո... Կեցցես, Հովո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել