Replik.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի է համարել տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնու Իրանի ձգտումները
«Իրանը ցանկանում է տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնել: Սա արդեն սկսել է գրգռել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իրոք անընդունելի է, և Իրանը պետք է տեսնի դա»,-Ստամբուլում հայտարարել է Էրդողանը` մեկնաբանելով Եմենում ռազմական գործողությունների սկիզբը:
Թուրքիայի նախագահի խոսքերով, Եմենում հակամարտությունը աղանդավորական է և կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցել շիաներին:
«Իրանը պետք է փոխի իր մոտեցումները: Նա պետք է դուրս բերի իր այն ուժերը, որոնք ունի Եմենում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում և հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը»,-ասել է Էրդողանը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=56475
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել