Armlur.am-ը գրում է
Արդեն մի քանի ամիս է` ATV հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Վեցերորդ զգայարան» էքսպերիմենտալ հեռուստաշոուն, որի շրջանակում, ինչպես նշվում է հաղորդման ընթացքում, «սուպեր» ունակությունների տեր մարդիկ փորձում են գուշակել, թե ով է հաղորդման գաղտնի հյուրը:
Պայծառատեսը, սեւ եւ սպիտակ մոգը, յոգը, հիրոմանտը վերադառնում են հյուրի անցյալ, զգում են նրա ներկան, եւ եթե դրա կարիքը կա, կարող են ուղեւորվել անգամ նրա ապագա: «Այս մարդիկ կարողանում են դուրս գալ գիտակցության սահմաններից` քանդելով չերեւացող պատերը եւ պատռելով անտեսանելի դիմակները»,- ասվում է հաղորդման թողարկումների անոնսներում: Հեռուստադիտողները հաղորդման ընթացքում վկա են լինում խաղաքարտերով գուշակությունների, հատուկ մոգական ծեսերի, կախարդությունների: Իսկ որ ամենաուշագրավն է՝ օրերս համացանցում հայտնվեց հարղորդման հերթական անոնսը, որտեղ երեւում է, որ վեցերորդ զգայարանը գործի դնելու ժամանակ «սուպեր-մասնագետներից» մեկը եթերում հոգի է կանչել` երգիչ Արամ Ասատրյանի եւ նրա հանգուցյալ որդու հոգիները (գաղտնի հյուրը Արտաշ Ասատրյանն էր):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



