«Միակ թերությունը ֆինանսն է, կցանկանամ, որ աշխատավարձը բարձրանա». Այսօր թատրոնի միջազգային օրն էLife.panorama.am-ը գրում է.

Այսօր թատրոնի միջազգային օրն է, թատերական գործիչների տոնը: Այս տարի հենց այս օրն է անցկացվում նաև «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, ինչը բավական մեծ ոգևորություն է առաջացրել թատերական աշխարհում: Life.panorama.am-ը Նարեկ Հայկազյանից հետաքրքրվեց, թե այսօր երիտասարդ դերասանը որքանո՞վ է գոհ թատերական գործունեությունից, որո՞նք են այսօրվա թատրոնի առավելություններն ու նկատելի թերությունները: «Միակ թերությունը ֆինանսն է, կցանկանամ, որ աշխատավարձը բարձրանա: Թեև, ինձ թվում է, այդ խնդիրը միայն թատրոնում չէ առկա, այն գլոբալ է: Իսկ մնացած առումներով ես շատ գոհ եմ, ամեն ինչ հրաշալի է: Նոր ու հետաքրքիր ներկայացումներ են ներմուծվել, որոնցում ևս ընդգրկված եմ»,-նշեց Ն. Հայկազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել