«Ազատություն» ռադիոակայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերից մեկն այսպիսի հարց ուղղեց Հովհաննես Ազոյանին.

«Ինչպես հասկացա՝ պառակտումներ կան քո և Կարգին Հայկոյի միջև, ո՞րն է պատճառը, արդյո՞ք շփվում եք»։ Հովհաննեսը պատասխանեց. «Իհարկե շփվում ենք, մենք հենց կոնկրետ երեկ ենք խոսել, շփվում ենք, պարզապես էնպիսի էտապ ա, որ իրար հետ չենք աշխատում։ Ես Հայկին համարում եմ բավական խելացի մարդ, շատ հետաքրքիր հասունացման փուլում ա գտնվում հիմա Հայկը, մանավանդ քաղաքացիական. զարմացրեց, որ ինքը որոշեց էդպիսին լինել, այսինքն՝ ես երբեք չէի սպասում, որ ինքն էդպիսին կլինի, ինձ դուր է գալիս, նա առողջ է մտածում, կարծում եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել