Asekose.am-ը գրում է.

Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կավարտվի արդեն երկու տարի անընդմեջ հեռուստադիտողներին հարազատ դարձած «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալը: Այս առիթովAsekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց հեռուստահաղորդավարուհի,«Հարազատ Թշնամի» սերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ՝ պարզելու ներկայիս իր զգացումների, սերիալի վերջաբանի, հետագա անելիքների և այլ թեմաների մասին:

Aseksoe.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը, կիսվելով իր ներկայիս հոգեվիճակի մասին, ասաց, որ այս պահին բավական հուզված է, բայց դրա հետ մեկտեղ նաև բավական լարված՝ կապված սերիալի վերջին սերիայի հետ:

«Իհարկե, հուզմունք կա և ինձ, և սերիալի բոլոր դերասանների մոտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր վերջնական տեսարանը նկարահանվելուց հետո անձամբ են զանգահարել ինձ և հայտնել այդ մասին: Շնորհակալ եմ իրենցից, որ իրենք այդքան լավ են կերտել իրենց կերպարները և որ այդքան հարազատ են մոտեցել դրանց: Երկու տարի նրանց մեջ ապրել է երկու մարդ՝ իրենք ու կերպարը, ու եթե իրենք այդքան հարազատ ընդունած չլինեին, գուցե նրանց կերտումն էլ այդքան հաջող չլիներ: Ես ինքս հրաժեշտ եմ տալիս մեր ստեղծած կերպարներին, և իսկապես հուզմունքը մեծ է, բայց այս պահին նաև լարվածությունն է մեծ, քանի որ վերջին սերիան բավականին երկար է լինելու: Նշեմ, որ բոլոր բաց դռները, բոլոր բաց խնդիրները ստացել են իրենց լուծումները, բոլոր դռները փակվել են, որևէ մութ բան չի մնացել: Փորձել եմ ամեն կարևոր և գուցե ոչ այդքան կարևոր, գլխավոր և գուցե ոչ այդքան գլխավոր հարցերին լուծում տալ»,- պատմեց է Դիանան:

Այն հարցին, թե բացի հուզմունքից, նրա մոտ արդյո՞ք նաև տխրության զգացում կա, սցենարիստը պատասխանեց՝ ասելով, որ առանց դրա չի կարող լինել, քանի որ «Հարազատ Թշնամի» սերիալում իրեն շատ հարազատ դերասաններ են, ովքեր յուրաքանչյուր նկարահանումից հետո, չնայած իրենց հագնածությանը, զանգահարել և հետաքրքվել են հետագա նկարահանման օրերի մասին:

«Հոգնածության հետ մեկտեղ կար նաև մեծ կապվածություն, որը նաև, ըստ իս, վտանգավոր երևույթ է: Միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ սե՞րն է ավելի վտանգավոր, թե՞ կապվածությունը, որովհետև սերը կիրք է, որը ցանկացած պահի կարող է մարել: Կապվածությունն այնպիսի բան է, որ տանջում ու խեղդում է քեզ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել