168.am-ը գրում է.
«Հայաստանի հետ շարունակում ենք աշխատել հարաբերությունների հստակեցման ուղղությամբ»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում Դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային: Նա նշեց, որ իրենց հայաստանյան գործընկերների հետ ջանում են կառուցել, ուրվագծել, բանակցել, ավարտին հասցնել ապագա այն իրավական գործիքը, այն իրավական համաձայնագիրը, որը կարգավորելու է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները: Դեսպանը համոզված է, որ նոր Հարևանության քաղաքականությունն արտացոլելու է այն կարծիքները, փորձը, մոտեցումները, որոնք ունեն ԵՄ-ի հարևան և հարավային գործընկերները: Ըստ նրա` ԵՄ-ն պետք է զարգացնի գործընկերությունը հավասարության սկզբունքների վրա, ինչն էլ ԵՄ-ին տարբերակում է այլ ռազմավարական խաղացողներից, այդ հավասար գործընկերությունն ընդհանուր հետաքրքրությունների վրա է կառուցվում, միևնույն ժամանակ՝ ապահովելով համընդհանուր արժեքները: Նա նշեց, որ փորձելու են փոխել նախկին փորձը, երբ հարաբերություններում ընդգրկվում էր չափազանց լայն օրակարգ, հարցեր, ոլորտներ: Հրիսթեայի համոզմամբ, պետք է հասկանալ, որ ԵՄ-ն չունի այդքան ռեսուրսներ, և միշտ չէ, որ ողջունվում է մոտեցումը, որ ԵՄ-ն պետք է լինի ամենուր և մշտապես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



