«Հրազդան-Էքսպո»-ի տնօրենը մարդ է առեւանգելYerkir.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա.Գյուրջյանը եւ ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։   Նրան, Գ.Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել