1in.am-ը գրում է.

Untitled-1

«Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանիքննադատությանը՝ կապված բանանի ներկրման ոլորտի մենաշնորհի և բարձր գների հետ:

«Հաշվի առնելով մամուլում  վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած  հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ»,- հայտարարում է Բադալյանը եւ շարունակում։

«Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝  «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում,  «Նուռ» խանութների ցանցում և այլն։

Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։

Ինչ վերաբերում է hնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բանանը այդ գնով վաճառվում է  Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:

Անհրաժեշության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր  պատրաստակամությունն  է  հայտնում տրամադրել   համապատասխան տեղեկատվություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել