168.am-ը գրում է.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով: Ոլորտի հայ մասնագետներին համախմբելուն նպաստում է նաև «Հովնանյան» հիմնադրամի կողմից Նյու Յորքում առաջնորդվող HIVE ծրագրի ստեղծած օնլայն հարթակը, որտեղ շարունակում են համախմբվել հայ լավագույն ծրագրավորողները, նորարար ընկերությունների հիմնադիրները, ՏՏ մասնագետները: Ինչպես 168.am-ին ասել է ՏՏ ոլորտում հայտնի հայ մասնագետ, ԱՄՆ-ում գործող «Այքոնեփս» (IconApps) ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը՝ «Նրանք բոլորն այսօր համախմբվել են՝ ի շահ Հայաստանի զարգացման»: HIVE-ը սկսնակ ընկերություններին հնարավորություն է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում, տրամադրում է որոշակի օժանդակություն և աջակցում գաղափարի իրականացմանը: HIVE-ը մեկն է այն ծրագրերից, որի նախաձեռնությամբ էլ առաջիկայում՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի է ունենալու Աշխարհի Ճարտարագետ-առաջնորդների միջազգային համաժողովը, որին հնարավորություն ունեն մասնակցել և ոլորտի առաջատարների հետ շփվել նաև հայաստանաբնակ մասնագետները և, ընդհանրապես, բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր կառավարում աշխարհի առաջընթացը` հավասար մրցելով կառավարությունների և այլ որոշիչ ուժերի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



