Life.panorama.am-ը գրում է.

 

Գրպանահատության դեպք թիվ 39 երթուղու ավտոբուսում
Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, 1983 թ. ծնված  Արմենուհի Ի.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ով մարտի 26-ին, ժամը 12.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով դրամապանակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել