Newmag.am-ը գրում է.
Սմարթֆոնով ընթերցում է նորաձևության ամսագրեր:
Լսում է աուդիոգրքեր. վերջին ընթերցած էլեկտրոնային գիրքը` «Աննա Կարենինա»:
Ընտրում է ֆիլմեր «Kinopoisk» հավելվածից:
Սարքերը պաշտպանում է գաղտնաբառով:
«Հայ սուպերսթար» նախագծի հաղթողը նախընտրում է «Apple» ապրանքանիշը, բայց էփլաման չէ: «IPhone 4S»-ն ու iPad-ը նվեր են, սարքերը թարմացելու անհրաժեշտությունը չի տեսնում, բայց որոշեց` «iPhone 6»-ի` շուկայում հայտնվելուց հետո 4S-ը փոխարինել կծած խնձորի 6-րդ սերնդով:
2014-ին Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացնող երգչուհին թուլություն ունի մոբայլ խաղերի նկատմամբ: Խաղում է գիշեր-ցերեկ, օրեր ու շաբաթներ: Նա այն եզակիներից է, որոնք սմարթֆոնում ունեն թույլ գրաֆիկայով Flappy ճնճղուկին: Խաղը հեռացվեց մարկետներից, բայց ճնճղուկը շարունակում է թռչկոտել Սոնայի սմարթֆոնում:
««Flappy Bird»-ը խաղալիս գիշերները չէի քնում, ռեկորդներ ունեմ: Անիմաստ խաղ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կտրվել: Պարտվելիս լրացուցիչ կյանքեր չի տալիս: Պարտվեցիր, ուրեմն պետք է ամեն ինչ սկսել սկզբից»:
Ժամանցի ու զվարճանքի համար` «Voice Changer»: Այս հավելվածի օգնությամբ Սոնան կարողանում է տարբեր համարներից զանգահարել իր ընկերներին ու նրանց խաբել: Հավելվածը անվճար տրամադրում է երկու րոպե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



