Սեֆիլյանն ու իր Նախաշպիոնարանը հերթական «փայլուն» գաղափարն են նետել ասպարեզ. կոչ են անում, որպեսզի բնակչությունը դադարի կատարել իր վարկային պարտավորությունները, որպեսզի հասնեն բանկային, իսկ հետո ամբողջ տնտեսական համակարգի կոլապսի և դրա ալիքի վրա հեռացնեն «Ռեժիմին»...
Մոտս հարց է առաջանում. սրանք լրի՞վ են ապուշ, թե՞ հմտորեն ձևացնում են։ Ի՞նչ աստիճանի «խելոք» պետք է լինես, որպեսզի անգամ պոպուլիզմով առաջնորդվելիս նման տխմար կոչեր անես։ Ախր ցանկացած 1-ին կուրսեցի տնտեսագետ կբացատրի «մեծն հերոսին», որ եթե տնտեսությունը կոլապսի տանես, հետո կարող ես 185 անգամ ռեժիմը փոխել, բայց մարդկանց նյութական վնասները հատուցել չես կարողանա, որովհետև բանկերի կոլապսից կանէանան նաև դրանցում պահվող ավանդներն ու այլ ակտիվները, որոնք հետո ոչ Սեֆիլյանը, ոչ էլ իրա մասսոնչիկ Եղնուկյանը բնավ չեն վերադարձնի։
Սակայն պետք էլ չէ լուրջ վերաբերվել այս ամենին։ Ինչպես ասվում է՝ բզբզում են։ Պարզապես Նախաշպիոնարանի կոնտինգենտն աստիճանաբար ինքնամոռացության է տրվում ու մոտենում է այն կարմիր գծին, որը ժամանակին հատեց Շանթ Հարությունյանը, ու, անկեղծ ասած, ես սպասում եմ սրանց հերթական հարամությանը, որը ևս կհատի այդ գիծն, ու իրենցով վերջապես կսկսեն զբաղվել լրջով։ Ոնց ոչ ոջիլ լինեն՝ իրենցից մեծ բան չեն ներկայացնում, բայց անընդհատ տհաճություն ու անհանգստություն են պատճառում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/636613146472453?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել