1in.am-ը գրում է.

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմակից Իսկոյին: Ինյեստայի կարծիքով` իրենք ամբողջովին համատեղելի են խաղադաշտում:
«Ես և Իսկոն կարող ենք միասին խաղադաշտ դուրս գալ: Եթե Դել Բոսկեն դա նպատակահարմար է գտնում, ապա մենք կարող ենք անել դա: Իսկոն յուրօրինակ ֆուբոլիստ է և շատ տաղանդավոր է: Նա երիատասարդ է, բայց արդեն մեծ դեր է կատարում «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Հիշեցնենք` այսօր` մարտի 27-ին Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ուկրաինայի ընտրանուն: Հանդիպումը կայանալու է «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1583421.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել