Ալպերում կործանված Airbus A320-ի երկրորդ օդաչուն մեկուկես տարի բուժվել է հոգեբույժի մոտ. Bild168.am-ը գրում է.

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ` ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը մեկուկես տարի բուժում է ստացել հոգեբույժի մոտ: Այս մասին հայտնել են պարբերականի աղբյուրները: Նրանց խոսքերով` Լուբիցը խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում սովորելու ժամանակ` կապված հոգեկան ճնշված վիճակի հետ: Սեփական լիցենզիայում նա նկարագրված է որպես այնպիսի մարդ, որին անհրաժեշտ է կանոնավորապես անցնել բուժզննում: Աղբյուրներն ընդգծում են, որ Լուբիցը հոգեբանական բնույթի խնդիրների պատճառով անգամ դադարեցրել է իր ուսուցումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուբիցի տանը կատարված խուզարկության ժամանակ կարևոր բացահայտում է արվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել