Armlur.am-ը գրում է.
Մարտի 27-ին, ժամը 01.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 910 պ/հ (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ.) և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի 60 QQ 022 պ/հ (վարորդ` Հ. Վ., ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սրբ.Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/327575/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



