Araratnews.am-ը գրում է.
Սպանախը միամյա բույս է , որն օժտված է բազում օգտակար որակներով: Ցավոք, այն շուտ է փչանում ու կորցնում վիտամիններն ու օգտակար հատկությունները:
Սպանախը պարունակում է շաքար, բջջանք, սպիտակուցներ, ածխաջրեր, բետա կարոտին և В, РР, А, Н, С, Е խմբի վիտամիններ, ինչպես նաև բազում հանքանյութեր, որոնցից են մագնեզիումը, պղինձը, ցինկը, կալիումը, ֆոսֆորը:
Սպանախը ցածրկալորիական բանջարեղեն է, դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):
Ում է ցուցված սպանախը և դրա վտանգը
Սպանախի գլխավոր թերությունը թրթնջկաթթվի մեծ քանակությունն է: Դա է պատճառը, որ երիկամաբորբ, միզաքարային ու միզուղիների հիվանդություն ունեցողներին այն խորհուրդ չի տրվում: Սպանախը վտանգավոր է նաև լյարդի, տասներկումատնյա աղիքի, լեղուղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում:
Իսկ եթե այնուամենայնիվ, որոշել եք սպանախ գործածել, ապա ընտրեք ամենամատղաշ տերևները, որոնցում թրթնջկաթթվի պարունակությունը քիչ է:
Սպանախի մեջ շատ է ֆլավոնոիդների պարունակությունը, որոնք հակաօքսիդանտ հատկությամբ են օժտված:
Սրտի համար շատ օգտակար մթերք է. խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Շատ է С և А վիտամինների պարունակությունը, որոնք ինքնին արդեն հակաօքսիդանտ են ու օգնում են կրճատելու ազատ ռադիկալների քանակն օրգանիզմում:
Հետազոտություններով հաստատվել է, որ մեծ քանակությամբ սպանախի ու ընդհանրապես կանաչ բանջարեղենի գործածությունը հաստաղիքի բջիջները պաշտպանում է վնասակար ազատ ռադիկալներից: Սպանախը սննդային բջջանքի շնորհիվ լրիվ վերացնում է փորկապությունը, կանխարգելիչ ազդեցություն է ունենում միգրենի, արթրիտի ու կրծքահեղձուկի դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
