IMG_5019

Համերգասրահը, որտեղ այսօր ելույթ է ունենալու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, ստուգեցինք, չի մտնում աշխարհի ամենագեղեցիկ համերգասրահների այս թոփում (2015-03-22 1in.am): Որ ընտրությունը ամենուր կամայական է, զըռռա գը. այստեղ չեք գտնի մեր կրթահամալիրի համերգային սրահներից ոչ մեկը՝ ո՛չ «Սեբաստացի» համերգային դահլիճը, ո՛չ «Մեդիակենտրոն» բանգլադեշյան նոր ֆենոմեն մշակութային ցուցադրություններինը, ո՛չ, անգամ, մեր մարմարյա սրահը… Բայց որ մեր սպասվող համերգի մասին Թիֆլիսում գիտեն շատ-շատերը և ոչ միայն դպրոցական շրջաններում, փաստ է՝ բազմիցս տարբեր աղբյուրներով ստուգված: Մեր հին բարեկամ Գեորգի Մոմցելիձեն իր խմբով, մեր նոր բարեկամներ Վիկտորյա Բալավաձեն և Քեթևան Աբասաձեն` Գլդանի դպրոցների ղեկավարների հետ, ջանում են, որ Վրաստանի պատասխանը մեր երևանյան 2015-ի ընդունելությանը լինի համարժեք: Առաջ չընկնենք իրադարձություններից. թիֆլիսյան մեր այցելություններից շատ չեմ գրի, մեդիան այդպիսի նյութերի-հրապարակումների պակաս հազիվ թե ունենա…

Իսկ, այ, մեր եկեղեցիներում ցուրտ էր, շատ ցուրտ` Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում թե Հաղպատավանքում նշանավոր… Ինչո՞ւ, հարցնում եմ. վանք է, չէ՞ նշանավոր, իր վանահորով` նոր նշանակում ստացած տեր Ղազար քահանա Թորոսյանով, ով ամեն օր, ըստ կարգի, առավոտյան և իրիկնային ժամերգություններ է անցկացնում, ամենշաբաթյա պատարագներ… Ո՞ւմ համար, ինչպե՞ս. վերջին հավատացյալին սպանելով… դիմանալով… հանուն ինչի՞, հարցնում եմ։ Ինչո՞ւ չի կարելի 2015-ին գործող եկեղեցիներում արարողակարգերի համար ապահովել տանելի, մարդկային պայմաններ. ինչո՞ւ գրավիչ չեն հայ մարդու համար իր եկեղեցիները… Հիմա կսկսեն հնչել տասնյակ, մեկը մյուսից կրկնված ու մահանա բացատրություններ… Թույլ տվեք չլսել, փակել ականջներս ու անցնել առաջ… Իսկ Հաղպատ մենք կվերադառնանք. Շամիրամ Պողոսյանը` տիկին Սիրադեղյան Ամալյայի աշակերտը, ով մեզ իր ամուսնու հետ հուզիչ-հոգատար ընդունեց Հաղպատի իր, ավա՛ղ, վաղուց միայն ամառանոց ծառայող տանը, հրապարակային ստանձնեց այս տարվա հունիսին նշանակված «Հաղպատում» ուսումնական նախագծի թե´ ղեկավարումը, թե´ համակարգումը… Տպավորիչ է Հաղպատը, որպես բնակության կտոր, որպես վանական համալիր, և կարող ենք այնպես անել, որ յուրաքանչյուրիս կյանքում այն լեգենդի նման հնչի, երազի թե իրոքի, ինչպես Սայաթ-Նովայի կյանքում, բայց հրաշքի…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել