1in.am-ը գրում է.

86617_src

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության իրականացման մեջ կասկածվող Զաուր Դադաևի արտաքինը չի համապատասխանում ականատեսի նկարագրությանը՝ գրում է Kommersant-ը։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին՝ Նեմցովի սպանության ականատեսն է դարձել 27-ամյա մենեջեր Եվգենին։ Նրա խոսքով՝ հանցանքի վայրից փախած ենթադրյալ մարդասպանն արտաքնապես էականորեն տարբերվում է Դադաևից։ Նրա խոսքով՝ «նա եղել է միջահասակ, նիհար մարմնով, մուգ մազերով՝ հնարավոր է գանգուր, մոտ 4 սմ երկարությամբ»,- ասել է նա։

Համաձայն Եվգենիի ցուցմունքների՝ մարդասպանը հանցանքի վայրից հեռացել է մեքենայով, որը նման է եղել «Պրիորային», սակայն քննության վարկածով՝ Դադաևը լքել է վայրը ZAZ-ով։

Բացի այդ, ականատեսը դեպքի վայրում տեսել է ևս երկու մարդու՝ կանանց, ովքեր իրեն տարօրինակ են թվացել։ Նրանք մի քանի բառ են փոխանակել Նեմցովի ընկերուհու հետ և արագ հեռացել։ Նա այդ պահին եղել է ականջակալներով և կրակոցները չի լսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել