Ալեն Դալլասն ասում էր. «Հաջող օպերացիաների մասին հատուկ ծառայությունները լռում են, իսկ դրանց ձախողումներն ինքնին խոսուն են լինում»։ Սակայն մեզ հայտնի են ԽՍՀՄ ՊԱԿ–ի (КГБ) մի քանի հաջող հատուկ գործողությունները, որոնք իրականացվել են արտերկրում և երկար ժամանակ գաղտնի են պահվել։

«Պտտահողմ» օպերացիան

clip_image001

1956 թ.–ի նոյեմբերի 3–ի ուշ երեկոյան խորհրդային կողմի հետ բանակցությունների ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ–ի աշխատակիցները ձերբակալեցին Հունգարիայի նորանշանակ պաշտպանության նախարար Պալ Մալատերային։ Իսկ 6 ժամ անց, արդեն նոյեմբերի 4–ին, խորհրդային ղեկավարությունը եթեր արձակեց «Որոտ» հատուկ անվանումով կոդային ազդանշանը։ Դա ազդարարում էր «Պտտահողմ» օպերացիայի սկիզբը, որը պետք է ճնշեր հունգարական ապստամբությունը։ Ցույցի ճնշման պարտականությունը դրված էր Հատուկ կորպուսի վրա։ Ընդհանուր առմամբ «Պտտահողմ» օպերացիային ներգրավված էին 15 տանկային, հրաձգային և օդային ստորաբաժանումներ, 7–րդ և 31–րդ օդա–դեսանտային ստորաբաժանումները, երկաթգծի բրիգադը (ընդհանուր առմամբ 60 հազար մարդ)։ Քաղաքային շինությունների գրավման համար ստեղծված էին հատուկ ստորաբաժանումներ, որոնց աջակցում էին 150 դեսանտայիններ` դեսանտային մարտական մեքենաներով (БМД) և 10-12 տանկ։ Յուրաքանչյուր ջոկատում առկա էին ՊԱԿ–ի աշխատակիցներ. գեներալ–մայոր Պավել Զիրյանով, գեներալ–մայոր Կուզմա Գրեբեննիկ (ով հետո նշանակվելու էր Բուդապեշտի ռազմական պարետ) և հայտնի հետախույզ, գեներալ–մայոր Ալեքսանդր Կորոտկովը։ Նրանց հանձնարարված էր կազմակերպել Իմրե Նադի կառավարության անդամների ձերբակալությունը։ Մեկ օրում գրավված էին Բուդապեշտի կարևորագույն օբյեկտները, իսկ Իմրե Նադի կառավարության անդամները թաքնվեցին հարավսլավական դեսպանատանը։

Նոյեմբերի 22–ին՝ ժամը 18։30–ին, Բուդապեշտում Հարավսլավիայի դեսպանատան մոտ թեթև մարդատար և մեկ ոչ մեծ ավտոբուս կանգնեցին, որոնցում գտնվում էին դիվանագետներ և հունգարական կառավարության անդամները, այդ թվում Իմրե Նադը։ ՊԱԿ–ի փոխգնդապետը հրամայեց ավտոբուսի ուղևորներին լքել այն, բայց արձագանքի չսպասելով՝ զրահատեխնիկայով շրջափակման մեջ առավ և ձերբակալեց բոլորին։

ՊԱԿ–ի ղեկավար Սերովը զեկուցեց Կենտրոնական կոմիտեին, որ «Իմրե Նադն ու նրա խումբը ձերբակալվել և տեղափոխվել են Ռումինիա»։

Ստեփան Բանդերայի վնասազերծումը

Ստեփան բանդերայի վնասազերծումն այդքան էլ հեշտ գործ չէր։ Նա միշտ թիկնապահներով էր շրջում։ Բացի այդ՝ նրան հովանավորում էին արևմտյան հատուկ ծառայությունները։ Նրանց միջամտության շնորհիվ ուկրաինացի ազգայնականների կազմակերպության լիդերի դեմ իրականացված մահափորձերը մի քանի անգամ կանխվել էին։ Բայց ՊԱԿ–ը կարողանում էր սպասել։ ՊԱԿ–ի գործակալ Բոգդան Ստաշինսկին մի քանի անգամ մեկնեց Մյունխեն (Հանս–Յոհահիմ Բուդայթ ծածկնունով), փորձեց գտնել Բանդերայի հետքը։ Նրան որոնումներում օգնեց... հասարակ հեռախոսային տեղեկատուն։ 

Բանն այն է, որ Գերմանիայում գտնվելու ժամանակ Բանդերային տրվել էր Popel ազգանունը (գերմ. «հիմար»)։ 

Հենց նրան էլ գտավ Ստաշինսկին` հեռախոսի տեղեկատուում։ Այնտեղ նաև նշված էր ենթադրյալ զոհի բնակության հասցեն։ Հետո երկար ժամանակ անհրաժեշտ եղավ օպերացիայի պատրաստման համար. նահանջի ճանապարհները, դուռ բացելու հարմարությունները և այլն։ Հերթական անգամ Մյունխեն գալուց Ստաշինսկին իր հետ վերցրեց սպանության գործիքը (երկփող հարմարանք, որը լիցքավորված էր ցիանիդի սրվակներով), շնչադիմակ և պաշտպանիչ հաբեր։ ՊԱԿ–ի գործակալը սկսեց սպասել։ Վերջապես 1959 թ.–ի հոկտեմբերի 15–ին, մոտավորապես ցերեկվա ժամը 1–ին նա տեսավ, որ Բանդերայի մեքենան մոտենում է ավտոտնակին։ 

Ստաշինսկին օգտագործեց մինչ այդ նախապատրաստած կողպեք բացելու հարմարանքը և մուտք մտավ։ Այնտեղ էլի մարդիկ կային, ինչ-որ կանայք, ովքեր խոսում էին վերին հարթակում։ Սկզբում Ստաշինսկին ցանկանում էր Բանդերային սպասել աստիճանահարթակին, բայց այնտեղ երկար մնալը կարող էր վտանգավոր լինել։ Հանդիպումը կայացավ Բանդերայի տան մոտ, երրորդ հարկում։ Ուկրաինացի ազգայնականը ճանաչեց Բոգդանին. մինչ այդ նա նրան արդեն հանդիպել էր եկեղեցում։ «Դո՞ւ այստեղ ինչ ես անում» հարցին ի պատասխան՝ Ստաշինսկին Բանդերայի կողմը պարզեց նախօրոք պատրաստած ոլորած թերթը։ Հնչեց կրակոց։

Բանդերայի սպանության գործիքը` ցիանիդով լիցքավորված

 

«Տուկան» օպերացիան

Բացի պատժիչ գործողություններից և ապստամբությունների ճնշումներից ԽՍՀՄ ՊԱԿ–ը մեծ տեղ էր հատկացնում նաև խորհրդային կարգերի կողմնակից արտասահմանյան ռեժիմների օժանդակության ու դժգոհներին պատժելու գործընթացին։

1976 թ.–ին ՊԱԿ–ը կուբայական հատուկ ծառայությունների հետ համատեղ ձեռնարկեց «Տուկան» օպերացիան։ Այն միտված էր ձևավորելու անհրաժեշտ հասարակական կարծիքը Ավգուստո Պինոչետի ղեկավարած ռեժիմի դեմ, ով բազմիցս հայտարարել էր, որ Չիլիի և անձամբ իր թշնամին կոմունիստական կուսակցությունն է համարվում։

ՊԱԿ–ի նախկին գործակալ Վասիլի Միտրոխինի խոսքերով` գործողության գաղափարը պատկանում էր անձամբ Յուրի Անդրոպովին։ «Տուկանը» երկու նպատակ էր հետապնդում. Պինոչետին ԶԼՄ–ներում բացասական ֆոնի վրա ներկայացնել և լիդերի վրա արտաքին ճնշման տակ խթանել իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը։ Տեղեկատվական պատերազմը հայտարարված էր։ 

Ամերիկյան երրորդ ամենաազդեցիկ New York Times թերթը թվով 66 հոդված գրեց` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը Չիլիում, 4 հոդված` Կամբոջայի Կարմիր կխմերների մասին և 3 հոդված` նվիրված Կուբայում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Օպերացիայի ժամանակ ՊԱԿ–ը նաև կեղծ նամակ էր պատրաստել, որտեղ ամերիկյան հետախուզությունը մեղադրվում էր չիլիական հատուկ ծառայություների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։ Հետագայում շատ լրագրողներ, այդ թվում New York Times–ից Ջեք Անդերսոնը, այդ կեղծ նամակն օգտագործեցին որպես ապացույց այն բանի, որ ԿՀՎ–ն ներգրավված է եղել «Կոնդր» օպերացիայի մեջ, որն էլ իր հերթին միտված էր լիկվիդացնել Հարավային Ամերիկայի քաղաքական ընդդիմությանը։

«Տուկան» օպերացիան կայացած էր։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել