Էսօր կարդացի, որ Տիգրան Ուրիխանյանը դուրս ա գալիս ԲՀԿ-ից: Պարզ ա, որ նոր ընտրություններից հետո արդեն դժվար պատգամավոր լինի... Ինձ միշտ հետաքրքրել ա՝ ինչ են անում իրա պես մարդիկ աշխատանքը կորցնելուց հետո... Ինչպես են գումար աշխատում... Չեմ կարծում, որ Ծառուկյանն այս տարիների ընթացքում էնքան փող տված լինի, որ սաղ կյանք կարողանա ապրել էդ փողով... Հեշտ չի լինելու ուրիշ աշխատանք գտնել և գտնելու դեպքում էլ այդ աշխատանքը կատարել... Եսիմ, օրինակ, որ մի օր գնամ Mr. Gyros, ինձ հարցնեն, թե որ սոուսով եմ ուզում գիրոսը, նայեմ աշխատողին ու տեսնեմ, որ Տիգրանն ա, մի տեսակ կզգամ ինձ... Դե բա 1.700 դրամ փող եմ վճարում ու դրա դիմաց պահանջում եմ, որ պրոֆեսիոնալ սպասարկի ինձ, ոչ թե նախկին պատգամավոր... Կզգամ ինձ խաբված, էն մարդկանց պես, ովքեր մի 2 ամիս առաջ հավատում էին Տիգրանի պոպուլիստական ելույթներին... Մի խոսքով՝ ես ԴԵՄ եմ... Եթե էդ գործը պիտի անի, ապա մենակ Թումանյանի շաուրմա, այդտեղ ես հաց չեմ ուտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել