http://www.tesankyun.am/uploads/posts/2010-05/1272868236_bjuje.jpgԱյս օրերին հանրությանը ներկայացվում են բյուջեյից կատարված թալանների մասին տվյալներ հավաստացիումներով, որ մեղավորները ոչ թե առաջվա նման զգուշացվելու են, կամ աշխատանքից են ազատվելու, այլ օրենքի խստությամբ պատժվելու են: Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք գտնվում ենք «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում  և իրավախախտումները ճիշտ կլիներ պատժվեին համապատասխան այդ իրավիճակից ելնելով, ոչ թե խաղաղությանմեջ գտնվող երկրի օրենքներով:Չէ- որ,մեր երիտասարդները սահմանի վրա պարբերաբար իրենց կյանքով են վճարում մեր անվտանգության համար, երբ ուրիշները բյուջեի թալանով են զբաղված: Իսկ մեր ժողովուրդը կրելով զրկանքներ, վճարում է երկրի պաշտպանության համար կատարվող լրացուցիչ ծախսերը` թելադրված «Ոչ պատերազմ, ոչ խաղաություն» ներկայիս իրավիճակով: Պատերազմի ժամանակ նման օրինազանցությունները դիտարկվում են որպես երկրին դավաճանություն և համապատասխան պատիժ ստանում: Սահմանափակվեմ այսքանով, պատգամավորներին խորհելու և գործելու նյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել