Կառավարությունը հաստատել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները168.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Դրանց անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը, երբ կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ները, կիրառվելու են հները: Գործադիրը ինկասացիոն ծառայության մատուցման գործունեության արտոնագրի պահանջների կամ պայմանների պահպանման վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել ոլորտին վերաբերող երեք նախկին որոշումներով սահմանված պահանջների կատարումը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը և առկա խնդիրների վերացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել