Times.am-ը գրում է.

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլևս անկարող լինելով զսպել հասարակության տրամադրությունները, իր բարոյալքված ու կամազուրկ բանակի մարտական ոգին բարձրացնելու համար սկսել է հանդես գալ զառանցանք հիշեցնող արտահայտություններով: Այսպես, ադրբեջանական նովրուզի տոնակատարությունների առիթով առաջնագիծ մեկնած Հասանովը հայտարարեց, թե «առաջին իսկ հարվածով մենք կոչնչացնենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, և մեր հարվածից հետո հակառակորդը 100 տարի հետո էլ ուշքի չի գա»:

Երևում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2013թ. հոկտեմբերից զբաղեցնող Հասանովը ով, իդեպ, չունի պատերազմական գործողություններին մասնակցելու ոչ մի փորձ ու ռազմական տարրական գիտելիքներ և ըստ երևույթին պատերազմի մասին իր պատկերացումները ձևավորել է համակարգչային խաղերի ու հոլիվուդյան մարտաֆիլմերի հիման վրա, այդպես էլ չի կարողացել ընկալել իր նոր գործի բնույթը: Նրան թվում է, թե մինչև այժմ հանդիսանում է ներքին զորքերի հրամանատար, ում միակ գործը եղել է սեփական անզեն ժողովրդի նկատմամբ անպատիժ բիրտ ուժ կիրառելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել