JIRAYR-SEFILYAN-529x375Araratnews.am-ը գրում է.

Ժիրայր Սեֆիլյանը արդեն մի քանի անգամ հանրությանը կոչ է արել վերցրած վարկերը չմարել: Ըստ նրա, այս կերպ քաղաքացիները կբարձրացնեն իրենց  ունեցած բողոքը թե´ վարկերի, թե´ օլիգարխիկ բանկային համակարգի հանդեպ: Araratnews-ի թղթակիցը պարզեց, թե ինչ կլինի այն քաղաքացիների հետ, որոնք որոշեն լսել Ժիրայր Սեֆիլյանի անհնազանդության կոչերն ու չվճարեն վարկերը: «Մեր բանկային համակարգը վարկերի համար սահմանել է այնպիսի տոկոսադրույքներ, որոնք շատ ծանր են քաղաքացիների համար: Այնպես որ մի ճնշող մեծամասնություն հայտնվել է անելանելի իրավիճակում արդեն այժմ: Բնականաբար կոչ անել, որ «Եկեք այլևս չկատարենք մեր պարտավորությունները» դա ես չեմ կարող ճիշտ համարել: Եթե քաղաքացին իմանալով վարկային ամբողջ բեռի, ծանրության մասին, այնուամենայնիվ, համաձայնել է դրանից օգտվել, ապա ինչ-որ մեկի՝ անհնազանդության կոչերը, մեղմ ասած, սխալ են»,- Araratnewsի թղթակցի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, չցանկացավ Վարդան Բոստանջյանը, փոխարենը ներկայացրեց, թե ինչ կլինի այն քաղաքացիների հետ, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն հետևել այդ կոչին: «Մեր բանկերն ունեն  համապատասխան միջոցներ՝ դատաիրավաբանական կարգով պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք վերցրել են վարկ և հրաժարվում են իրենց պարտականություններից: Այնպես որ, միանշանակ չի կարելի վարկ վերցնել ու չվճարել: Այս դեպքում քաղաքացիները կանգնում են լուրջ փաստի առջև՝ տնից կամ անշարժ գույքից զրկվելու»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այսօր իր տված ասուլիսի  ժամանակ հայտնեց, որ պատասխանատվություն չի վերցնում այն քաղաքացիների համար, որոնք կհետևեն իր կոչին և չեն մարի իրենց վարկերը: Այս դեպքում հասարակությունը կարող է անվստահություն ցուցաբերել ոչ թե այն բանկերի հանդեպ, որոնցից վարկով գումար է վերցրել, այլ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ, որն իր կոչով ուզում է տույժ ու տուգանքների ենթարկել քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել