«Նուբարաշենի» աղմկահարույց սպանությունների մեջ մեղադրվող Գաստիկն էլ կալանավորվեցYerkir.am-ը գրում է.

Քիչ առաջ Կոնտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում կայացրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող երրորդ մեղադրյալի` Վահան Հակոբյանի(Գաստիկի) նկատմամբ:

Հիշեցնենք, որ մինչ այդ կալանավորվել էին այս գործով մեղադրյալ Սարգիս Գրիգորյանն(Ծգլ) ու Սարգիս Հախումյանը(Տլե): Դատարանի դահլիճից կալանավորվածներին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Գործը քննվում է ԱԱԾ վարույթում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել