Replik.am-ը գրում է.
Ֆրանսիական Ալպերում երկու օր առաջ կործանված Airbus A320 օդանավի օդաչուներից մեկը վթարից առաջ լքել է օդաչուների խցիկը և չի կարողացել վերադառնալ, գրում է The New York Times-ը: Ինչպես հայտնել է քննիչներից մեկը, օդաչուի բացակայությունը վթարի պահին հաստատվել է «սև արկղերի» օգնությամբ:
Նշվում է, որ օդաչուն թակել է խցիկի դուռը և ցանկացել է ներս մտնել, սակայն պատասխան չի ստացել:
Lufthansa (Germanwings-ի մայր ընկերությունը ) դեռ պաշտոնապես չի հաստատել The New York Times-ի հոդվածը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ վթարի պահին օդաչուները կարող է եղած լինեն անգիտակից վիճակում:
Հավելենք նաև, որ այս ողբերգական վթարը խլեց 150 մարդու կյանք:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=56373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել