Ճիշտը դու չես, այ ընկեր, ըսենց բան մեկ էլ չգաք, պառլամենտում չասեք. Բագրատյանը՝ ՇաբոյանինPanorama.am-ը գրում է.

«Մենք արդեն հույս չունենք, որ լավ է լինելու: Առաջիկա պատերազմում պարտվելու ենք: Մրցակցություն չկա երկրում: Դուք երևի այսպես եք աշխատում՝ զանգում եք, ասում՝ մի քիչ շտրաֆ կանենք, կանցնի, կգնա: Հիմա հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ են բոլոր բիզնեսմեններն ուզում պատգամավոր դառնալ, քանի որ հասկացել են՝ եթե ունես քաղաքական իշխանություն, ունես նաև՝ տնտեսական: Մարում է արդեն հանրապետությունը»,-այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նման վատատեսական հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով դահլիճում նստած հանձնաժողով նախագահ Արտակ Շաբոյանին:

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, Բագրատյանի բնորոշմամբ, «25 էջանոց ողորմելի փաստաթուղթ է»: 

«Մարդուն հարց ես տալիս՝ այ ընկեր, ձեզ վերանշանակել են, վերջին տարիներին, ձեր գործունեության ընթացքում մրցակցությունն ավելացե՞լ է, թե՞ չէ: Նստեիք, մի քանի գիտնական հրավիրեք, մի հատ ինդեքս էլ Հայաստանի համար հաշվեիք, ոնց որ հաշվում է World Economic Forum-ը աշխարհի համար: Ուր է ձեր հարցումը, թեկուզ էստեղ նստած բիզնեսմենների շրջանում հարցում անեիք»,- հայտարարեց Բագրատյանը: 

Նրա խոսքով, տարօրինակ է, որ ակտիվ հարկ վճարողները Հայաստանում երեք անգամ պակասել են, իսկ Շաբոյանը վերանշանակվել է: Դա նրա պնդմամբ, չի նշանակում մրցակցությունն ավելացնել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել