Esem.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի "Վարչապետների ակումբ"-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
"Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու "Վարչապետների ակումբ"-ի նիստերին",- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը եւ Հովիկ Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել