Ալվրցյան. Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացըPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը, երեխաների ապագան: 

«Այս դժվարություններին կամա թե ակամա խնդիրներ է ավելացնում Պոլսո Հայոց Պատրիարքարանը: Դրանք կրոնափոխ հայերի՝ դեպի հայության գալու ճանապարհը դժվարացնող քայլեր են: Օրինակ Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունը, որ բոլոր նրանք, ովքեր չեն մկրտվել հայկական եկեղեցում՝ հայ չեն, չեն կարող համարվել հայ: Պատրիարքի փոխանորդը նաև մկրտության գինն է ավելացրել (4850-ից ավելի լիրա, մոտ 1800 դոլար): Բացի այդ, մկրտվելու համար ցանկացողները պետք է մի քանի ամիս Պոլսում դասընթացների մասնակցեն, քանի որ միայն այնտեղ է հայկական եկեղեցին գործող, այնուհետև արխիվներից փաստաթղթեր ձեռք բերել, որոնք պետք է ապացուցեն, որ հայ են, մկրտվելուց հետո համապատասխան ատյան դիմեն, անձնագրում փոփոխություններ կատարեն՝ իսլամի փոխարեն նշվի քրիստնոյա: Հայ լինելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել