«Երևան Ջուր» ընկերությունում մասսային լրիվ կտցրել ա։ Իբր ամեն ինչ լավ էր, ու էլ դարդուցավ չունեինք, էն էլ ընկերության ղեկավարության հանճարը նոր բանջար ծնեց։ Ընկերությունը հիմա իրազեկում է մեզ՝ քաղաքացիներիս, որ 15 աշխատանքային օրվա ընթացքով մենք մեր ջրաչափերը պետք է ստուգել տանք, ու եթե պարզվի, որ անսարքություն կա, ապա նորով փոխարինենք։ Հիմա կասեք. «Հա, ի՞նչ»... Ժողովուրդ ջան, էս ամենը մեր հաշվին պետք է լինի՝ ստուգումը և նոր ջրաչափի տեղադրումը, ու որ զարմանալի չէ, հաշվի առնելով մեր կառավարության ստորությունը, համապատասխան որոշում արդեն ընդունվել է։
Էհ հետո՞, է՞լ ինչ անենք «Երևան ջրի» համար։ Տնօրինության տները ռեմոնտ անել պետք չի՞, էդ էլ մեր հաշվին գնանք անենք։ Կամ, ասենք, ատոմակայանի վառելիքը որ վերջանա, գուցե կառավարությունն ուրան գնելու ծախսե՞րն էլ մեր վրա թողնի։ Այս ի՞նչ փնթի վերաբերմունք է։ Կարո՞ղ ա գիտեք՝ դուք թուրքական փաշաներ եք, մենք էլ ձեր վիլայեթների գյավուրներն ենք։ Մնում ա ծխահարկ սահմանեն անաստվածները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել