Միլա Յովովիչը հղիության վերջին ամսում է, սակայն հղիության պատճառով նա չի հրաժարվել ակտիվ կենսակերպից։ Երեկ նա Լոս Անջելոսում իր ամուսնու հետ միասին դուրս էր եկել քայլարշավի։ 39-ամյա Միլային ուղեկցում էին նաև իր երկու շները։ Նախատեսվում է, որ նրա երկրորդ բալիկը կծնվի երկու շաբաթից։ Միլայի առաջին դուստր Էվերը 7 տարեկան է։ Երկրորդ բալիկը նույնպես աղջիկ է լինելու։ Հղիության ողջ ընթացքում աշխարհահռչակ դերասանուհին զբաղվել է մարմնամարզությամբ։ Ծննդաբերությունից հետո Միլան չի պատրաստվում այսպես ասած դեկրետի գնալ։ Նա մի քանի գործնական ծրագրեր ունի, որոնք նախատեսված են երեխայի ծննդից կարճ ժամանակ անց։ Այդ ծրագրերից թերևս ամենակարևորը «Չարի բնակիչը» կինոնկարի նկարահանումն է։ Կինոնկարի ռեժիսորը Միլայի ամուսին Փոլ Անդերսոնն է։ Այս սքանչելի զույգի համագործակցության արդյունքում ոչ միայն հրաշք բալիկներ, այլև գեղարվեստական կինոնկարներ են ծնվում։













