Փախստականների ստույգ թիվը վերջնականորեն պարզ չէ, բայց գոյություն ունի ՄԱԿ-ի UNHCR հաշվարկը, համաձայն որի՝ հայ փախստականների թիվը 370 հազար էր, իսկ ադրբեջանցի փախստականների թիվը՝ մոտ 600 հազար։ Մի քանի տարի առաջ մի քանի հոգով փորձեցինք հաշվարկել ու Ադրբեջանից, Հյուսիսային Արցախից ու բուն ԼՂԻՄ-ի տարածքից հայերի թիվը ստացանք մոտ 470 հազար, բայց թիվը պաշտոնական չէ։ Ստացվում է, որ Ադրբեջանը ողջ պատերազմի ընթացում փախստականներին գումարել ու վերագրել է իրեն։



Ինչ անել տեսնելիս նման հայտարարություններ.
1. Ադրբեջանական պնդումներին ի պատասխան պետք է օգտագործել UNHCR թվերը՝ միշտ նշելով իրենց 600-ի կողքին նաև 370 հազար հայերին։

2. Հիշատակել, որ Հայաստանում, որը չունի նման միլիարդավոր դոլարների ներհոսք, փախստականների հարցը լուծված է, մինչ Ադրբեջանում նրանք տեղակայված են առանձին շրջաններում, հիմնականում փախստականների ճամբարներում։ Որպես վիզուալ ապացույց՝ տվյալ տեսանյութը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել