Shamshyan.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ):

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարան բերված անձինք ձեռնաշղթայված էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը կրկին դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատամբ որպես խափանման միջոց նախկինում կայացրած վճիռը վերահաստատի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում «կարմիր բերետները», դատարանի կարգադրիչները, սակայն լարվածություն չի նկատվում. հավանաբար, ուժեղացված ծառայությունը, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց կասկածյալներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել