Mediamonitor.am-ը գրում է.

introducing

Մարդիկ սիրում են, երբ իրենց չեն մոռանում: Հիմա բացատրենք, թե ինչու: Մենք մեր եսով առաջնորդվող արարածներ ենք, և իրոք շատ վիրավորական է, երբ այն մարդը ում հետ մի քանի օր առաջ հաճելի զրույց եք ունեցել, չի հիշում ձեր անունը: Ահա մի հնարք, որը կօգնի չմոռանալ մարդկանց անունները:

Մինչ ձեր անունը շատ կարևոր է հատկապես ձեզ համար, մյուս մարդկանց համար այն ընդամենը հերթական մի բառ է, որը պետք է հիշեն: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ կան մարդիկ, ովքեր չեն էլ փորձում հիշել անունները:

Եթե դուք եք կանգնած հավասարման մյուս կողմում և նորից ու նորից հանդիպում եք մարդկանց, ում անունները նորից չեք հիշում, ապա ձեզ ենք ներկայացնում մի հնարք, որը հրաշալի կերպով կարող է օգնել ձեզ՝ բարելավելու հիշողությունը:

Կարևոր է իմանալ, որ մեր հիշողությունը աշխատում է ենթատեքստերի հիման վրա: Առանց ինչ որ բանի ուղղակի անուն հիշելն ավելի դժվար է, քան հիշելն այն անունը, որը կարող ենք վերագրել ինչ որ բանի հետ (Ահա թե ինչու դուք երբեք չեք մոռանա նրա անունը, ով կրում է ձեր հայրիկի անունից):

Երբ ձեզ ներկայացնում են անծանոթ ինչ որ մեկին, փորձեք ձեր գլխում  կերտել մի մտապատկեր, որը ուղիղ կապ կունենա այդ անվան հետ: Այդ մտապատկերը կերտելու ժամանակ փորձեք լինել շատ կոնկրետ և այն ամուր պահեք ձեր գիտակցության մեջ: Օրինակ, երբ հանդիպում եք Գաս Ուայթ անունով մեկին, պատկերացրեք ուժեղ քամի, որն այքան ուժեղ է փչում, որ Գասի երեսը, մազերն ու հագուստը սպիտակ փոշիով է պատվում: Փորձեք հնարավորինս չափ մանրամասն պատկերացնել պատկերը: Այդպես հիշելն ու իրերն իրար կապելն  ավելի հեշտ կլինի :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել