Փայտե ամենաբարձր տունը տեղակայված է ԱՄՆ–ի Թեննեսսի նահանգի Քրոսսվիլլ քաղաքում և այն կառուցված է, որքան էլ զարմանալի է, ոչ պրոֆեսիոնալ շինարարի կողմից։ Հորցիո Բերջեսսից պահանջվեց 11 տարի, որպեսզի կառուցի 10 հարկանի իր երազանքի տունը։ Հորացիոսն ասում է, որ շինարարությունը սկսել է Աստծուն հանդիպելուց հետո, և որ իր շինանյութը չի վերջացել այնքան ժամանակ, մինչև չի ավարտել կառուցումը։

Հսկա փայտե տունը, որը զբաղեցնում է 3400 ք.մ տարածք, Հորացիոսի վրա էժան է նստել։ Նա ծախսել է ընդամենը 12 հազար դոլար` շնորհիվ շինանյութի տնտեսման և արտադրական թափոնների վերամշակման։ Տան ներսում պտուտաձև աստիճան է, խորան, բասկետբոլի խաղահրապարակ և բազմաթիվ սենյակներ, միջանցքներ ու պատշգամբներ։ Տան շինարարության վրա 258 հազար մեխ է օգտագործվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել