Ի տարբերություն հետխորհրդային երկրների՝ Արևմուտքում Դաունի սինդրոմը դատավճիռ չի համարվում, և ոչ մի դեպքում այդ մարդկանց հասարակությունից չեն կտրում։ Դրա վառ ապացույցը Դունի սինդրոմով 18–ամյա լուսանկարիչ Օլիվեր Հելլոուելն է։ Տղան ապրում է 18–ամյա տղայի սովորական կյանքով, զբաղվում է լուսանկարչությամբ։ Շնորհիվ շրջապատող աշխարհի հանդեպ յուրահատուկ հայացքի, նրան հաջողվում է գեղեցիկ և անկրկնելի կադրեր ստանալ։ Օլիվերը երազում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու մասին։
Օլիվերի մայրը` Վենդի Օ՛Քերոլը կարծում է, որ սինդրոմի շնորհիվ իր տղային հաջողվում է տեսնել այն, ինչ մեզանից շատերը չեն նկատում։

Բանն այն է, որ տղան երկար ժամանակ է հատկացնում մանրուքներին, որոնք առաջին հայացքից աննկատ բաներ են, բայց իրականում կարևոր դեր են խաղում ընդհանուր ստեղծագործությունում։

Օլիվերը` քրոջ և մոր հետ զբոսանքի ժամանակ

Մայրն ամեն առիթով ոգևորում է տղային և հպարտանում է նրանով. «Ես խորապես վստահ եմ, որ, չնայած ի ծնե հիվանդության, Օլիվերին մեծ ապագա է սպասվում։ Նա նկատում է ամեն մի դետալ, որոնց վրա մյուս լուսանկարիչներն առանաձնապես ուշադրություն չեն դարձնում։ Դա կարելի է ասել նրա որակի ապացույցն է»։
Օլիվերը խորթ հոր հետ, ով էլ տղայի մեջ արթնացրել է լուսանկարչության հանդեպ սերը։

Տղան նույնիսկ մտածում է սեփական գիրքը ստեղծելու մասին, որտեղ հավաքված կլինեն իր բոլոր ստեղծագործությունները։

Վենդին ասում է, որ իր որդին կարծես բնության հետ «դու»–ով խոսելիս լինի, նրան նույնիսկ կենդանիներն են հասկանում։ Դա էլ օգնում է շնորհաշատ տղային հիանալի լուսանկարներ անել։














Վենդին վստահ է, որ Օլիվերի օրինակը ոգևորիչ կլինի Դաունի սինդրոմով տառապող մյուս երեխաներ ծնողների համար, և նրանք էլ վերջապես բաց կթողնեն իրենց երեխաների ձեռքը և թույլ կտան ինքնադրսևորվել այս կյանքում։



