Նորվեգական հին տներից մեկը վարձակալած ուսանողները ձեղնահարկում գաղտնի սենյակ էին հայտնաբերել։ Տախտակի հետևում նրանք ոչ մեծ մի կացարան գտան՝ սարքավորված ազդանշանային համակարգով։ Թաքստոցի հայտնաբերողները վստահ էին, որ այդտեղ Երկրորդ համաշխարհայինի տարիներին մարդիկ են թաքնվել։ Սենյակում պատից կախված նորվեգերենով գրություն կար, որում ասվում էր, որ մուտքը փակ է ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց համար։


Պատից կախված էր նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ափամերձ շրջանների քարտեզը, իսկ հատակին տիկնիկի ոտնաման էր ընկած, ինչից պարզ էր դառնում, որ այդտեղ թաքնվել է ամենաքիչը մեկ ընտանիք։


Ուսանողների գտած թաքստոցի մասին լուրը տարածվեց համացանցում։ Նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները 2 հնարավոր տարբերակ առաջ քաշեցին. առաջինի համաձայն` սենյակում պատերազմի տարիներին ֆաշիստներից ընտանիք է թաքնվել, հանրահայտ Աննա Ֆրանկի պատմության անալոգիան։ Երկրորդ տարբերակի համաձայն` թաքստոցն օգտագործվել է BBC–ի հաղորդումները լսելու համար, որն այն ժամանակ կտրուկ տարբերվում էր մատուցված գերմանական տարբերակից։










