1in.am–ը գրում է.

Կաննի միջազգային փառատոնում կկայանա «Խելագար Մաքսը» ֆիլմի չորրորդ մասի՝ «Կատաղության ճանապարհի» ցուցադրությունը, գրում է TASS-ը:
Այս մասին են հայտնել միջազգային խոշորագույն փառատոնի կազմակերպիչները, որը կբացվի մայիսի 13-ին:
Նոր ֆիլմը կցուցադրվի մայիսի 14-ին պաշտոնական մասի շրջանակներում, սակայն մրցակցային փուլից դուրս: «Արդարության համար պայքարողի» գլխավոր դերում չորրորդ սերիայում հանդես կգա բրիտանացի դերասան Թոմ Հարդին:
Ավելի վաղ այս ֆիլմում նկարահանվել էր Մել Գիբսոնը:
Ֆիլմի ռեժիսորը նախկինի պես Ջորջ Միլեն է մնում, ով սերիալը հաջողությամբ սկսել է 1979թ.:
Պլանավորված է, որ Կաննի փառատոնից հետո ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1582246.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



