Քարոզչական «առասպելաբանությունը» կարծես շատ կայուն կյանք ունեցող երևույթ է:

Ամենահայտնի համացանցային փնտրման համակարգերում «աշխարհի ամենամեծաթիվ պետականազուրկ ժողովուրդ» բառակապակցությունն առաջին իսկ էջում բերում է տեղեկատվություն 30 միլիոնից ավելի քրդերի մասին:

Փնտրման համակարգերը դեռ ոչինչ, բայց քրդերի կապակցությամբ «աշխարհի ամենամեծաթիվ պետականազուրկ ժողովուրդ» բնորոշումն այսօր տեսա լուրջ կամ առնվազն լուրջ լինելու հավակնություն ունեցող անգլիալեզու գրքի անոտացիայի հենց առաջին նախադասության մեջ, որին անմիջապես հաջորդում է մոտ 32 միլիոն թիվը:

Տպավորիչ բնորոշում է, չէ՞. «քրդերն աշխարհի ամենամեծաթիվ պետականազուրկ ժողովուրդն են», որին մինագամից հետևում է «հստակ» ապացույց՝ 30 միլիոնից ավելի թվաքանակի մատնանշում:

Դե, հիմա, հարգելի սովորական ընթերցող, գնա ու մտածիր, որ իրականում գործ ունես պարզունակ «առասպելի» հետ, որովհետև, ասենք, պետականազուրկ թամիլները 70 միլիոնից, իսկ փանջաբցիները 100 միլիոնից ավելի են: Ոչ պակաս «ահարկու» թվեր, բայց «աշխարհի ամենամեծաթիվ պետականազուրկ ժողովուրդ» բնորոշումը, համաձայն քարոզչական «առասպելի», այժմ վերապահված է քրդերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել