Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նման բազմակողմանի և ջերմ լինելն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ. Չինաստանը Հայաստանից, մեղմ ասած, բավականին հեռու է, Հայաստանի շուկան Չինաստանի համար շատ փոքր է, որ տնտեսական շահագրգռվածություն ստեղծի, իսկ ո՞րն է պատճառը, որ Չինաստանը նման ջերմ ընդունելության է արժանացնում ՀՀ նախագահին և այդքան ջերմ հռչակագիր ստորագրում Հայաստանի Հանրապետության հետ: Իհարկե, Հայաստանի Հանրապետության համար շահեկան է ՉԺՀ հետ նման բազմապրոֆիլ բարեկամական հարաբերությունների փաստաթղթավոր հաստատումը ոչ միայն որպես հսկայական շուկա: Հայաստանի Հանրապետության գլխավոր արժեքը չինական կողմի համար հանդիսանում է թուրքական ազգ չհանդիսացող էթնիկ կազմով պետություն լինելը: Չինաստանում կան մոտ 40 մլն ույղուր` թուրք, որոնք անջատողական տրամադրված տարրեր են Չինաստանի ներսում, իսլամիստ ահաբեկչության պարարտ հող և 5-րդ շարասյուն, իսկ որ ամենակարևորը` թուրքական ազդեցության գործակալներ և 5-րդ շարասյուն, որոնք Թուրքիայի երազած Մեծ Թուրանի ստեղծման երևակայական պլաններում մեծ դեր պետք է ունենան: Այսպիսով, Չինաստանում քաջ գիտակցում են, որ պլանավորված Թուրանի տարածքում միակ ոչ թուրքական էթնիկ կազմ ունեցող, Թուրքիայի հետ ոչ բարեկամ, Թուրանի ճանապարհին ֆիզիկական խոչընդոտ հանդիսացող պետությունը ՀՀ-ն է: Իրենց սպառնացող վտանգը մարդիկ ցանկանում են կանխել իրենց սահմաններից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա: Շահերը համընկնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել