Interpress.am-ը գրում է․

Mission Hills-ում թաքնված գանձը` Արարատ-Էսքիջյան թանգարանը, գտնվում է Սան Ֆերնանդոյի հովտում` Գլենդեյլից մոտ 20 մղոն հեռավորության վրա, որը հայերով բնակեցված ամենամեծ վայրն է Երևանից` Հայաստանի մայրաքաղաքից հետո: Թանգարանը հեռու է Հոլիվուդում գտնվող հայկական անկլավից` Little Armenia-ից: Եթե ճանապարհից մի փոքր շեղվեք, արժե այցելել այստեղ:

Գտնվելով թեք տարածքում, որտեղ Արարատ Տունն է` թոշակառուների համայնքը, եկեղեցին և նույնիսկ ընդունելության համար նախատեսված մի սրահ, թանգարանը ցուցադրում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև հայ ժողովրդի պատմության հիանալի նմուշներ:

Երբ մոտենում եք թանգարանի մուտքին, առաջինը, որ տեսնում եք, բրոնզե արձանն է, որը պատկերում է Ցեղասպանությունից փախչող, մազերը քամուն տված և իր երեխային գրկած մորը: Արձանը տխրեցնող է, այն ցույց է տալիս հայերի ողբերգական պատմությունը: Հայերը հին ժողովուրդ են, որի արմատները, ըստ թանգարանի մոտ, մայթին փորագրված հաշվարկի, ձգվում են առնվազն 5000 տարի:

Երբ մտնում եք թանգարան, ձեզ ողջունում է Ֆրեզնոյում ապրած ու հայերի դիմացկունությունը հիանալի նկարագած գրող Վիլյամ Սարոյանի ոգևորիչ խոսքը.

«Կցանկանայի տեսնել աշխարհի այն ուժը, որը կոչնչացներ այս ազգին` անկարևոր մարդկանց այս փոքր ցեղին, որը բոլոր պատերազմներում պարտություն է կրել, որի հիմքերը կործանվել են, գրականությունը` մնացել չկարդացած, իսկ աղոթոքները` անպատասխան: Փորձե՛ք ոչնչացնել այդ ազգին, ոչնչացնել Հայաստանը, տեսնենք` կկարողանա՞ք:

«Ուղարկե՛ք նրանց անապատ առանց հաց ու ջրի, այրեք նրանց տներն ու եկեղեցիները, որից հետո տեսեք, արդյոք նրանք կրկին չեն ծիծաղում, երգում և աղոթում: Աշխարհի ցանկացած վայրում, որտեղ էլ որ հանդիպեն նրանցից երկուսը, կստեղծեն Նոր Հայաստան»:

Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: 1915-1923 թվականներին Օսմանյան թուրքերը սպանել են 1.5 միլիոն հայ:

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել կառուցողական, կայուն և ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև ու փնտրել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ամբողջական ճանաչման ուղիները, ինչպես նաև արդար, ազնիվ և միջազգային համապարփակ լուծում տալ մարդկության դեմ այս հանցագործությանը»:

Օբամայի վարչակարգը այս հարցերին անդրադառնալու մեծ ցանկություն չի ցուցաբերում` զգուշանալով արդարությունից ռազմավարական պատճառներով, հիմնականում, քանի որ Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցն է:Բանաձևը, որը խորհրդատվական բնույթ ունի, կասեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:

Նախագահ Օբամայի և խոսնակ Բեյների համար, որոնք տապալել են առաջնորդության թեստը, օգտակար կլիներ այցելել Արարատ-Էսքիջյան թանգարան, որտեղ նրանք կկարողանային սովորել, որ սա բոլորովին էլ 100-րդ տարելիցը չէ: Թուրքերը հայերին կոտորել են նաև մինչև 1915-ը, դա տեղի է ունեցել նաև Հաջնում` մի բնակավայրում, որն այն ժամանակ` 1909-ին Հայաստանի մասն էր:

Երբ կիրակի` մարտի 22-ին, դուրս էի գալիս թանգարանից, 77-ամյա համակարգող Էդուարդ Սելյանն ասաց. «Դուք կարող եք ամեն ինչ գտնել Wikipedia-ում»:

Ալեհեր Սելյանը վիլվետի տաբատով, սվիտրով և բաց օծիքով վերնաշապիկով էր, մարտի 22-ը Նովրուզի հաջորդ օրն էր, որը իրանական Նոր Տարին է, բայց նշանակություն ունի նաև հայերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել