pic_aafe70bbaeb4de80675298b0c6c26fd21in.am-ը գրում է․

Մարդկային պատմության մեջ քաղցկեղի հնագույն դեպքը բացահայտվել է իսպանացի հնէաբանի կողմից, ով Եգիպտոսում պեղումներ է կատարել: Ախտորոշումն արել են կնոջ կմախքից ելնելով, ով ապրել է 4200 տարի առաջ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Կնոջ ոսկորների վրա քայքայման տիպիկ հետքեր են հայտնաբերել, որոնք կապված են քաղցկեղի մետաստազների հետ, հայտարարել է հնությունների հարցերով եգիպտացի նախարար Մամդուխ էլ-Դամատին: Հնէաբանները պարզել են, որ եգիպտուհին ապրել է VI դինաստիայի կառավարման վերջին՝ մ.թ.ա. գրեթե 2200 տարի առաջ, և պատկանել է արիստոկրատ խավին:

Գիտնականների խոսքերով ՝ հիվանդության ծանրության պատճառով կինը չի կարողացել աշխատել, սակայն նրա հարազատները հոգ են տարել նրա մասին, ինչի շնորհիվ էլ երկար է ապրել:

Չնայած օնկոլոգիան մահվան ամենահաճախ պատահող պատճառներից է, այն հնէաբանական նյութերում չափազանց հազվադեպ է պատահում, ինչն էլ ստիպել է պատմաբաններին ենթադրել, որ քաղցկեղը սերտորեն կապված է ժամանակակից պայմանների հետ: Սակայն Եգիպտոսում հայտնաբերված կմախքի օրինակով կարելի է ասել, որ մարդկության պատմության սկզբում այս հիվանդությունը մարդու համար նույնքան վտանգավոր է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել