Newsline.am-ը գրում է․

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի անդամը հայտարարել է, որ 2017 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա Վրաստանում: Apsny.ge-ի տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին` ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո. «2017-ին ՆԱՏՕ-ի նիստը տեղի կունենա Վրաստանում, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար:Չնայած նրան, որ Վրաստանը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել նիստն անցկացնել հենց Վրաստանում»:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև ընթացիկ գործընթացների, Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն բացելու, ինչպես նաև  ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման մասին:

Ուսուփաշվիլիի խոսքով` ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանն իրեն պահելու է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր. «Դա մեզ համար շատ կարևոր է, ինչպես մեր երկրի անվտանգությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել