Tert.am-ը գրում է․
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով Բելգիայի Musée de la Photographie di Charleroi թանգարանում Պողոսյան հիմնադրամի և Բեյրութի Սբ Հովսեփի համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվել է Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես:
Huffington Post-ի փոխանցմամբ` «Հայերը. ճակատագրի լուսանկարներ 1906 – 1939 թթ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված են Սբ Հովսեփի Արևելյան գրադարանի արխիվների նմուշները:
Լուսանկարները հեղինակել են տարբեր ճիզվիտ միսիոներները, ժամանակային ընդգրկումը մեծ է, ցույց են տալիս, որ հայերի դեմ հալածանքները եղել են նաև 1915-ից առաջ: Ցուցադրված են նաև այն վայրերի լուսանկարները, որոնցում հայերն ապրել են:
Աղբյուրի բնորոշմամաբ` լուսանկարները ցուցահանդեսի այցելուներին ականատես են դարձնում իր պատմությամբ ու ավանդույթներով հայ համայնքին, որին դաժանորեն կտրել են իր հողից ու ոչնչացրել:
Հայ դպրոցական երեխաներ Թոկատում
![]()
Ադանայի հայկական թաղամասը` 1909-ի կոտորածից հետո
![]()
Տարսուսի հայ որբերը Ադանայի կոտորածից հետո
![]()