Բնակչությունը Երկիր մոլորակի վրա գնալով աճում է։ Ներկայումս բնակչության քանակությունը հասնում է 7 միլիոնի։ Սակայն կան այնպիսի ազգեր, որոնք անհետացման եզրին են։ Այն առաջին հերթին վերաբերում է առանձնացած ցեղերին, որոնց քանակությունը գնալով պակասում է։ Դա գլոբալիզացիայի արդյունք է։ Հարկ է նշել, որ գրեթե միշտ ազգերի անհետացման հետ անհետանում է նաև նրանց մշակույթը։ Հիմա կներկայացնենք մի քանի՝ անհետացման եզրին գտնվող ազգերի։
Սամբուրու. Քենիայի տարածքում են ապրում։ Նրանց քանակությունը հազիվ հասնում է 160.000-ի։

Հուլի. ապրում են Ինդոնեզիայի և Պապուայի՝ Նոր Գվինեայի տարածքում։ Նրանց քանակությունը հասնում է 150.000-ի։

Սան, նաև ասում են Բուշմեն. ապրում են Անգոլայում, Զամբիայում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Հարավային Աֆրիկայում։ Քանակությունը հասնում է 100.000-ի։

Լադակխի. ապրում են Հնդկաստանի տարածքում։ Քանակությունը հասնում է 57.000-ի։

Նենետներ. Ռուսաստանի տարածքում են ապրում։ Նրանց քանակությունը հասնում է 45.000-ի։

Չուկչաներ. ապրում են Ռուսաստանում, քանակությունը հասնում է 15.000-ի։

Մուրսի կամ ինչպես իրենք իրենց են կոչում՝ Մուն. Եթովպիայի տարածքում են ապրում, քանակությունը չի գերազանցում 7,500-ը։

Վաորանի. բնակվում են Արևելյան Էկվադորում, քանակությունը 4.000-ը չի գերազանցում։

Կոկոպա. ապրում են Մեքսիկայի և ամերիկյան նահանգ Արիզոնայի տարածքում։

Ցաատան. Մոնղոլիայի տարածքում են ապրում, քանակությունը լավագույն դեպքում հասնում է 280-ի։




