Ձմեռը սովորաբար այնքան էլ դրական չի անդրադառնում մեր կազմվածքի վրա, քանի որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի շատ ենք կալորիաներ օգտագործում և ավելի քիչ մարզվում: Ստորև ներկայացնում ենք 5 անսպասելի միջոց «ձմռան» ավելորդ քաշից ազատվելու համար:
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք արևի տակ: Շատերի մոտ արևի լույսի պակասի պատճառով սկսվում է գարնանային դեպրեսիան, որը ստիպում է ավելի շատ սնվել՝ նախընտրելով, ընդ որում, բարձր կալորիականությամբ վնասակար սնունդը: Եթե հետևեք այս խորհրդին, վիտամին D-ն կօգնի զերծ մնալ դեպրեսիայից և ափից շատ չեք ուտի:
- Ծովային ջրիմուռներում պարունակվող նյութերը նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, նվազեցնում ճարպի մակարդակը լյարդում և վնասակար խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
- Ուշադիր եղեք հոտերի նկատմամբ: Որոշ գիտնականներ պնդում են, որ սև պղպեղի, կանաչ խնձորի և բանանի հոտը նպաստում է նիհարելուն, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի հաճախ շնչել դրանց հոտը:
- Ջուր խմեք մինչև սնվելը: Մասնագետների խոսքով՝ սննդից առաջ երկու բաժակ ջուր խմելն օգնում է կասեցնել ախորժակը և նիհարել:
- Բանջարեղենի հյութեր խմեք: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նյութափոխանակության խախտմամբ մարդիկ, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ բանջարեղենի հյութ են խմում, նիհարում են 4 անգամ ավելի արագ: Հյութը, բնականաբար, շաքար չպետք է պարունակի:



